ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների առնչությամբ արտահերթ նիստ կանցկացնի
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իրանում Իսրայելի ռազմական գործողությունների հետ, կներկայացվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեղեկատվությունը Թեհրանի միջուկային օբյեկտների վերաբերյալ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Զեկույցում, մասնավորապես, ասված է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իրանի վրա Իսրայելի հարձակման հետ: Նիստը կսկսվի Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին): ՄԱԳԱՏԷ-ից, ի թիվս այլ բաների, ակնկալվում է տեղեկատվություն այս երկրում միջուկային օբյեկտների վիճակի մասին»: