չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Մահափորձից անմիջապես հետո Չինաստանում սկսել են վաճառվել Թրամփի նկարով շապիկներ

Մահափորձից անմիջապես հետո Չինաստանում սկսել են վաճառվել Թրամփի նկարով շապիկներ

Մահափորձից անմիջապես հետո, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարով շապիկները հայտնվել են Չինաստանի խոշորագույն էլեկտրոնային առևտրի հարթակում՝ Taobao-ում, հայտնում է Ռիա Նովոստին։

Ըստ աղբյուրի, չինական առցանց խանութների վաճառողների արձագանքը գրեթե նույնքան արագ է եղել, որքան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը և ավելի արագ, քան ամբողջ աշխարհի կառավարությունների մեկնաբանությունները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

  • Կիսվել: