երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լիտվան Ուկրաինային 200 մլն եվրոյի ռազմական օգնության փաթեթ կհատկացնի

Լիտվան Ուկրաինային 200 մլն եվրոյի ռազմական օգնության փաթեթ կհատկացնի

Լիտվան Ուկրաինային 200 մլն եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Նա հավելել է, որ սպառազինությունից զատ՝ իրենք մտադիր են նաև շարունակել ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը և ամրապնդել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախագահին աջակցության համար՝ ընդգծելով լիտվացի մասնագետների ներդրումը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։

  • Կիսվել: