կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա

Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին տիկնոջ հետ այսօր պաշտոնական այցով ժամանել է Չեխիա, տեղեկացնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տելեգրամյան ալիքին։

Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Չեխիայի նախագահի և վարչապետի հետ:

«Այսօր շնորհավորեցի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ազատ աշխարհի առաջնորդին»,-գրել է Լիպավսկին X սոցիալական ցանցում։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Չեխիային սկզբունքային աջակցության և երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։ Նա նշել է, որ չեխական հրետանային նախաձեռնությունն արդյունավետ է եղել, և այս համագործակցությունը կշարունակվի։

Հաղորդվում է նաև, որ առանձին ուշադրություն կդարձվի ուկրաինական ռազմական ավիացիայի զարգացմանը, օդաչուների համար մարզումային ծրագրերի ընդլայնմանը և F-16-ների նավատորմի ապահովմանը։

«Համագործակցության առանձին ուղղություն է մեր ռազմական ավիացիայի զարգացումը, օդաչուների համար մարզումային ծրագրերի ընդլայնումը և մեր F-16 նավատորմի ապահովումը։ Չեխիայի և ավիացիոն կոալիցիայի այլ մասնակիցների հետ միասին լավ նորություններ ենք պատրաստում Ուկրաինայի համար»,-ասել է Զելենսկին:

  • Կիսվել: