Լատվիան ու Լիտվա թույլ չեն տվել, որ Սերբիայի նախագահի ինքնաթիռն իրենց օդային տարածքով թռչի դեպի ՌԴ
Լատվիայի և Լիտվայի իշխանություններն արգելել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռի թռիչքն իրենց օդային տարածքով դեպի Ռուսաստան, հայտնում է գրում է սերբական Novosti պարբերականը՝ նշելով, որ Վուչիչը մեկնելու էր ՌԴ՝ մասնակցելու մայիսի 9-ի տոնակատարություններին:
«Ըստ Լիտվայի իշխանությունների՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին տեղափոխող ինքնաթիռի թռիչքն արգելվել է տեխնիկական և դիվանագիտական հանգամանքների պատճառով»,-ասված է հրապարակման մեջ։
Այսօր հայտնի է դարձել նաև, որ Լատվիայի իշխանությունները նույնպես արգելել են իրենց երկրի տարածքով Վուչիչի թռիչքը Մոսկվայի Հաղթանակի շքերթին։
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Մոսկվայի Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի փոխել իր ծրագրերը։