երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կիևում և Ուկրաինայի մարզերում այսօր օդային տագնապ է հայտարարվել

Կիևում և Ուկրաինայի մարզերում այսօր օդային տագնապ է հայտարարվել

Մայիսի 11-ին Կիևում և Ուկրաինայի մի շարք մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Զինվորականները զգուշացրել են ուկրաինացիներին բալիստիկ հրթիռների սպառնալիքի մասին, հաղորդում է «РБК-Украина»-ն՝ հղում անելով Telegram-ում ՈւԶՈւ Ռազմաօդային ուժերին։

Սկզբում օդային տագնապ է հայտարարվել Չեռնիգովի մարզում՝ հրթիռային սպառնալիքի պատճառով։ Իսկ մի քանի րոպե անց՝ ժամը 13:48-ին, տագնապ է հայտարարվել Կիևում։ Ուկրաինայի մայրաքաղաքից հետո «կարմրել» են նաև երկրի արևելյան, հյուսիսային և կենտրոնական այլ մարզեր։

ՈւԶՈւ Ռազմաօդային ուժերը զգուշացրել են բալիստիկ հարվածների սպառնալիքի մասին։

Ուկրաինական ԶԼՄ-ի տեղեկություններով․ մայիսի լույս 11-ի գիշերը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խաղաղ բանակցություններ անցկացնելու առաջարկից հետո, ռուսաստանյան բանակը Ուկրաինայի ուղղությամբ 108 անօդաչու թռչող սարք է արձակել։

  • Կիսվել: