Լիբանանի վրա հարձակման դեպքում Իրանը չի վարանի պաշտպանել արաբական երկիրը. ԻԻՀ ԱԳՆ
Լիբանանի վրա ցանկացած հարձակում կազդի տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
Նա նշել է, որ աշխարհը պարտավոր է վճռականորեն պատասխանել ՛՛սիոնիստական ռեժիմի արկածախնդիր գործողություններին՛՛։
Քանանին ընդգծել է, որ Իրանը չի վարանի ճիշտ պահին պաշտպանել Լիբանանը։