ԼՂ-ում կրակի դադարեցումը չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կարևոր առաջին քայլն է իրավիճակը կարգավորելու համար, բայց չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝
- Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
- Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
- Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
- Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։