երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Իսպանիայի ամենաբարձր երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել

Իսպանիայի ամենաբարձր երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել

Մադրիդում գտնվող՝ Իսպանիայի ամենաբարձր երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել, իրականացվել է մարդկանց տարհանում, տեղեկացնում է El País թերթը։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության ստորաբաժանումները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Երկու աշխատակցի ցուցաբերվել է օգնություն՝ նրանք ստացել են ծխից թեթև թունավորում։

Միջադեպը, հնարավոր է, տեղի է ունեցել շենքի ներսում պայթյունից հետո, սակայն պատճառները դեռևս հայտնի չեն։ Հրդեհը արդեն վերցված է վերահսկողության տակ։

Շենքը ունի 45 հարկ, իսկ բարձրությունը կազմում է մոտ 248 մետր։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: