չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Բաքվում կայացել է հայ գերիների կեղծ գործերով հերթական շինծու դատավարությունը

Բաքվում կայացել է հայ գերիների կեղծ գործերով հերթական շինծու դատավարությունը

Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների կեղծ գործերով հերթական շինծու դատական նիստը․ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հայ գերիները չեն ընդունել իրենց ՛՛մեղքը՛՛, իսկ գերեվարված Գարիկ Մարտիրոսյանի ՛՛պաշտպանը՛՛ պահանջել է ՛՛մեղմացնել Մարտիրոսյանի մեղադրանքը՛՛։

Հաջորդ կեղծ դատական նիստը կանցկացվի հունիսի 30-ին:

  • Կիսվել: