չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
ԱԱ-2026․ Ռոնալդուն բացում է Ուզբեկստանի դեմ հանդիպման հաշիվը

ԱԱ-2026․ Ռոնալդուն բացում է Ուզբեկստանի դեմ հանդիպման հաշիվը

Աշխարհի 2026 թվականի առաջնության K խմբի երկրորդ տուրի շրջանակում ընթացող Պորտուգալիա-Ուզբեկստան հանդիպումը խոստումնալից է մեկնարկել պորտուգալացիների համար, գրում է armsport.am-ը:

Արդեն 6-րդ րոպեին թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բացել է հաշիվը՝ խփելով ընթացիկ մունդիալում իր առաջին գոլը։ 17-րդ րոպեին Նունու Մենդեշը տուգանային հարվածով կրկնապատկել է «սելեսաոյի» առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2-0 (խաղը շարունակվում է)։

 

Հավելենք, որ սա աշխարհի առաջնություններում Ռոնալդուի 24-րդ հանդիպումն է, իսկ խփած գոլերի թիվը հասել է 9-ի։

 

  • Կիսվել: