Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ի պատասխան լրատվամիջոցների հարցին, թե Վրաստանը չի հրավիրվել Եվրախորհրդարանում հունիսի 24-ին կայանալիք ընդլայնման հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, հայտարարել է, որ Վրաստանը, ինչպես մի շարք այլ ուղղություններով է վարում չճանաչման քաղաքականություն, պատրաստ է նույնպիսի քաղաքականություն վարել Եվրախորհրդարանի նկատմամբ, գրում է aliq.ge-ն:
«Ռուսաստանի Դաշնությունը և չորս այլ պետություններ չեն ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի նկատմամբ։ Նմանապես, Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը Վրաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։ Սա իրենց գործն է։ Մենք վարում ենք չճանաչման քաղաքականություն։ Երբ դուք չեք ճանաչում ժողովրդի ընտրած կառավարությանը, դա նշանակում է հարձակում երկրի ինքնիշխանության վրա։ Մենք կհակադրվենք այս քաղաքականությանը, մեր խնդիրն է, որ բոլորը ճանաչեն Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ և՛ Ռուսաստանի Դուման, և՛ Եվրախորհրդարանը, ու մենք կաշխատենք այդ ուղղությամբ։
Եվրախորհրդարանը շատ նման է Խորհրդային Միության Գերագույն խորհրդին իր ներկայիս վիճակով և ոգով, նաև այն խորհրդային մոտեցումներով, ըստ որոնց իրենք աշխատում են։ Սա ողբերգական իրավիճակ է», — ասել է Իրակլի Կոբախիձեն։



