երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Լեհաստանում վթարի է ենթարկվել ուսումնամարզական ինքնաթիռը

Լեհաստանում վթարի է ենթարկվել ուսումնամարզական ինքնաթիռը

Լեհաստանում վթարի է ենթարկվել M-346 ուսումնամարզական ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է օդաչուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Նշվում է, որ ինքնաթիռը մխրճվել է Գդինիայի օդանավակայանի թռիչքուղուն և բռնկվել։

 

Լեհաստանի ռազմաօդային ուժերի տվյալներով՝օդաչուն նույնիսկ չի փորձել ինքնաթիռից դուրս շպրտվել։ Նա տեղում մահացել է ։ Դեպքի մյուս հանգամանքները հայտնի չեն:

  • Կիսվել: