Լեհաստանն ԱՄՆ-ին պաշտոնապես առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
Լեհաստանն ԱՄՆ-ին պաշտոնապես առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միացյալ Նահանգների մասնակցությունն Լեհաստանի անվտանգության ապահովմանը չի նվազում, ընդհակառակը, այն կարող է ավելի մեծ լինել։ Ես ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին փոխանցել եմ Լեհաստանում ամերիկյան զորքերի համար նոր մշտական բազա հիմնելու պաշտոնական առաջարկը»:



