շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Լավրովը կհանդիպի Թուրքիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ

Լավրովը կհանդիպի Թուրքիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Լավրովը  հանդիպումներ կունենա նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլիի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի հետ:

  • Կիսվել: