երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Թուրքիան երկաթուղային կապ կհաստատի Նախիջևանի հետ

Թուրքիան երկաթուղային կապ կհաստատի Նախիջևանի հետ

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ընթացող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու (Kars-Iğdır-Aralık-Dilucu) երկաթգծի շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով «Anka» լրատվական գործակալությանը, գրում է ermenihaber.am-ը:

Նախագիծը, որը կամրջի դեր է խաղալու Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իրականացվում է երկու խոշոր շինհրապարակներում՝ շուրջ 1.200 հոգանոց անձնակազմով: Այս պահին ակտիվորեն շարունակվում են թունելների փորման և կամրջային հենարանների կառուցման աշխատանքները:

Թուրքական կողմը համոզմունք ունի, որ այդ խոշոր ներդրումային ծրագիրը Թուրքիայի արևելյան հատվածները Կենտրոնական Ասիայով և Կովկասով կապելու է համաշխարհային շուկայի հետ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային լոգիստիկ կենտրոնի:

Երկաթգծի գործարկումից հետո ակնկալվում են հետևյալ ցուցանիշները. Կարսից դեպի Դիլուջու (Նախիջևանի սահման) ճանապարհի տևողությունը կկրճատվի ու կկազմի 85 րոպե։ Իսկ փոխադրվող բեռների ծավալն էլ կավելանա՝ հասնելով 15 մլն տոննայի, սպասարկվող ուղևորների թիվը՝ 5.5 միլիոնի:

 

  • Կիսվել: