շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կշարունակենք ջանքերը՝ պատանդների խնդիրը լուծելու և Գազայի հատվածում մարդասիրական դադարի հասնելու համար. Քաթարի էմիր

Կշարունակենք ջանքերը՝ պատանդների խնդիրը լուծելու և Գազայի հատվածում մարդասիրական դադարի հասնելու համար. Քաթարի էմիր

Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին ելույթ է ունեցել Էր-Ռիադում կայացած գագաթնաժողովում, որտեղ ասել է, որ Դոհան կշարունակի ջանքերը՝ պատանդների խնդիրը լուծելու և Գազայի հատվածում մարդասիրական դադարի հասնելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ին։

Նշվում է, որ Քաթարի առաջնորդն ասել է, որ էմիրությունը պահանջում է մշտապես բացել Գազայի հատվածի անցակետերը՝ հավելելով, որ մերժում է օգնության տրամադրման կամայականությունը և այն ռմբակոծելու սպառնալիքը։

՛՛Մենք զարմանում ենք, թե որքան ժամանակ աշխարհը կշարունակի Իսրայելին վերաբերվել որպես միջազգային իրավունքից բարձր: Թվում է, թե որոշ երկրներ գնալով ավելի անձեռնմխելի են դառնում պաղեստինցիների դեմ իրականացված վայրագություններից՛՛,-հավելել է նա:

 

 

  • Կիսվել: