երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների

ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների

Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով ոչնչացվել են ՀԱՄԱՍ շարժման երկու հրամանատարներ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը:

Մասնավորապես, ըստ զինվորականների, խոսքը Սալեհ Ռամադան Մուհամմեդ Խալիֆայի մասին է, որը սպանվել է Գազայի կենտրոնական հատվածում, և Մուհամմեդ Մուսա Դիաբ ալ-Բիլայի՝ անկլավի հյուսիսային հատվածում։

ՑԱԽԱԼ-ում պնդում են, որ հարվածներ հասցնելիս օգտագործվել են «բարձր ճշգրտության զինամթերք և օդային դիտարկում»՝ քաղաքացիական բնակչության շրջանում վնասը նվազագույնի հասցնելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազա քաղաքի հյուսիսային հատվածում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը երեխա է։

  • Կիսվել: