Կրեմլում տեղյակ են «Թուրքական հոսք» գազատարը պայթեցնելու Ուկրաինայի փորձերից. Պեսկով
Կրեմլում տեղյակ են «Թուրքական հոսքը» պայթեցնելու Կիևի փորձերից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է դրանց մասին: Այս մասին, արձագանքելով Կիևի՝ գազատարը պայթեցնելու փորձերի վերաբերյալ Der Spiegel-ի հետաքննությանը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ դրա հետևում կանգնած է Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
«Այո: Հենց դրա մասին է արդեն խոսել է Պուտինը»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով խնդրանքին՝ պարզաբանել, թե արդյոք Der Spiegel-ը նկարագրում է հենց «Թուրքական հոսքի» վրա հարձակվելու փորձերը, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը։
Աղբյուրը մնշում է, որ Զալուժնին, իմանալով «Հյուսիսային հոսքեր»-ը խափանելու դիվերսանտների ծրագրերի մասին, իբր այնքան է ուրախացել նրանց մտադրություններով, որ «նույնիսկ ցանկացել է ընդլայնել» գործողությունը։
Նա, ըստ Der Spiegel-ի աղբյուրների, առաջարկել է պայթեցնել Սև ծովով անցնող գազատարը։ Արդյունքում մի խումբ դիվերսանտներ սկսել են պլանավորել երկու գործողությունները միաժամանակ։ Սակայն «Թուրքական հոսքի» վրա հարձակումը «ավելի ուշ կձախողվի»: