շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման

Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման

Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների և գերձայնային զենքի հարձակման, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ թիրախավորվել են մայրաքաղաքի և Կիևի մարզի էներգետիկ ենթակառուցվածքը, մասնավորապես ՝ ՋԷԿ-6-ը։

Կիևում և մարզում մասշտաբային բլեքաութ է էներգահամակարգին հասցված հարվածների պատճառով. տրոլեյբուսները և տրամվայները չեն գործում, մետրոն աշխատում է խափանումներով։ Ջրամատակարարման հետ կապված խափանումներ են առաջացել պոմպերի անջատման պատճառով։

Ինչպես հայտնել է «Ուկրէներգո» ընկերությունը՝ վերականգնողական աշխատանքներն արդեն ընթանում են, սակայն էլեկտրամատակարարումը վերադարձնելու համար զգալի ժամանակ կպահանջվի:

  • Կիսվել: