չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Կատարվածը ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար․ Մակրոնը՝ Թրամփի դեմ ողբերգության մասին

Կատարվածը ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար․ Մակրոնը՝ Թրամփի դեմ ողբերգության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։

Ըստ Ֆրանսիայի նախագահի, կատարվածը «ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար»։

«Ես նրան եմ փոխանցում շուտափույթ ապաքինման իմ մաղթանքը։ Մի մասնակից է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է։ Սա ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար։ Ֆրանսիան կիսում է ամերիկացի ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։  Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ կրակողը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է է Գաղտնի ծառայության դիպուկահարը։

Ավելի վաղ ՀԴԲ-ն հրապարակել էր կրակողի անունը․   նա Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է եղել։

  • Կիսվել: