երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Կանադան դադարեցնում է ֆինանսական օգնությունը Նիգերի կառավարությանը

Կանադան դադարեցնում է ֆինանսական օգնությունը Նիգերի կառավարությանը

Կանադան կդադարեցնի ֆինանսական օգնությունը, որն ուղղակիորեն հատկացվել էր Նիգերի կառավարությանը զարգացման նպատակով՝ ի պատասխան երկրում պետական ​​հեղաշրջման։

«Ի պատասխան Նիգերում պետական ​​հեղաշրջման փորձի… Կանադան կդադարեցնի զարգացման աջակցությունը, որն ուղղակիորեն աջակցում է Նիգերի կառավարությանը», – ասվում է Կանադայի կառավարության կայքում:

Կասեցումը միայն կազդի Կանադայի ուղղակի բյուջետային աջակցության վրա Նիգերի կառավարությանը: Առողջապահության, կրթության, տնտեսության և գենդերային հավասարության ոլորտներում բնակչության առավել խոցելի խմբերին օգնությունը շարունակվելու է։

Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Նիգերի հետ կապված մի շարք օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը:

  • Կիսվել: