Չադը հայտարարել է ԱՄՆ-ի հանձնարարականով Միջազգային քրեական դատարանից՝ ՄՔԴ-ից, դուրս գալու ծրագրերի մասին: Այս մասին տեղեկանում ենք Չադի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունից:

Ինչպես հաղորդվում է՝  որոշումը հաջորդել է «Միջազգային քրեական դատարանի գործունեության, ինչպես նաև դրա արդյունավետության մանրակրկիտ վերլուծությանը, որը տարբեր տարածաշրջաններում մնում է անհավասարաչափ»:
 

Նշվում է, որ ամերիկյան կողմը մտահոգություն է հայտնել այդ հաստատության գործունեության վերաբերյալ և Չադին կոչ է արել վերանայել իր անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին: