ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի զինուժի շահերին ծառայող նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Ռուսաստանի զինված ուժերն օրվա ընթացքում շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող նավահանգիստներին և ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ բարձր ճշգրտության զենքով և հարվածային դրոններով խոցվել են՝
«Օդեսա» նավահանգստում՝ Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման և պահպանման փոխադրման համալիրի օբյեկտներ,
«Չեռնոմորսկ» նավահանգստում՝ Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերով պահեստարաններ, «Նիկոլաև» նավահանգստում ռազմական նշանակություն բեռներ հասցրած բեռնանավ։


