երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Հանրաքվե Իսլանդիայում՝ ԵՄ-ին անդամակցության հարցով բանակցությունների վերսկսման վերաբերյալ

Հանրաքվե Իսլանդիայում՝ ԵՄ-ին անդամակցության հարցով բանակցությունների վերսկսման վերաբերյալ

Իսլանդիայում մեկնարկել է վաղաժամկետ հանրաքվե՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունները վերսկսելու հարցով: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն:

Նշվում է, որ քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին, թե արդյոք Իսլանդիան պե՞տք է վերականգնի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Հանրաքվեի հիմնական մասը տեղի կունենա օգոստոսի 29-ին։

Աղբյուրը հիշեցնում է, որ Gallup-ի՝ հունիսի վերջին հրապարակված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 52 տոկոսը կողմ է բանակցությունների վերսկսմանը, իսկ 48 տոկոսը՝ դեմ։

Նշենք, որ Իսլանդիան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել 2009 թվականին, սակայն բանակցությունները պաշտոնապես դադարեցվել են 2015-ին։

Հավելենք նաև, որ Իսլանդիան Եվրոպական տնտեսական և Շենգենյան գոտիների մաս է կազմում, բայց ԵՄ մաքսային միության անդամ չէ։

 

  • Կիսվել: