երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ. ինչ են քննարկել

Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ. ինչ են քննարկել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հանդիպել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել HMS Queen Elizabeth ավիակիր նավի վրա՝ Պորտսմութի ռազմածովային բազայում։

Զելենսկին հանդիպումից հետո սոցցանցի իր էջում գրել է. «Մենք մեծապես գնահատում ենք, որ մեր թիմի այցը Մեծ Բրիտանիա առաջինն էր Էնդի Բըրնհեմի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Սա աջակցության կարևոր ազդանշան է, և վարչապետը վստահեցրեց, որ սա անփոփոխ է մնում»:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ իր ղեկավարությամբ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին և նրան կտրամադրի ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներ՝ ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու համար։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Մեր հանձնառությունը ցույց տալու համար կարող եմ հայտնել, որ մենք հաջորդ քայլն ենք կատարում և ուկրաինական կողմին տրամադրում ենք ռադիոէլեկտրոնային պայքարի նոր՝ տեղական արտադրության տեխնոլոգիաներ, որոնք կպաշտպանեն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը»,- ասել է Բըրնհեմը՝ Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև պնդել է, որ այդ տեխնոլոգիաները կօգնեն ուկրաինական ԱԹՍ-ներին խոցել թիրախները։

  • Կիսվել: