երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իսրայելը կրկին ռմբակոծում է Գազան

Իսրայելը կրկին ռմբակոծում է Գազան

Գազան կրկին ինտենսիվ ռմբակոծության է ենթարկվում Իսրայելի կողմից, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ,  ըստ ականատեսների՝ իսրայելական տանկերը մի քանի տարբեր ուղղություններից մոտենում են քաղաքի կենտրոնին։ 

Ինչպես հայտնել է Գազայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը՝ ամենայն հավանականությամբ՝ կան զոհեր, սակայն հնարավոր չէ նրանց հասնել, քանի որ քաղաքի արևելյան և արևմտյան շրջաններում մարտեր են ընթանում։

Ըստ տեղեկությունների՝ ալ-Ահլի Բապտիստ հիվանդանոցից տարհանում է իրականացվել․ հիվանդներին տեղափոխել են քաղաքում գործող միակ և արդեն իսկ գերծանրաբեռնված ինդոնեզական հիվանդանոց։

Հաղորդվում է նաև, որ նախքան գործողության մեկնարկը Իսրայելի պաշտպանության բանակը քաղաքացիական անձանց հրահանգել էր դուրս գալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից։

 

  • Կիսվել: