Իսրայելը հավանություն է տվել Գազայում հրադադարի մասին գործարքի շուրջ ԱՄՆ նախաձեռնություններին․ Բլինքեն
Իսրայելը հավանություն է տվել Գազայում հրադադարի մասին գործարքի իրականացման վերաբերյալ ԱՄՆ-ի լրացուցիչ նախաձեռնությունների փաթեթին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը նույնը կանի:
Նա հավելել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի նախագիծն արտացոլում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից դեռ մայիսին հայտարարված առաջարկները, և որպես վերջնական նպատակ ներառում է ռազմական գործողությունների փուլային դադարեցում և հրադադարի ամբողջական դադարեցում։
«Նախնական զինադադարը կտևի վեց ամիս, այն նախատեսում է գերիների ազատ արձակում և գերիների փոխանակում, ինչպես նաև բանակցությունների սկիզբ մշտական հրադադարի պայմանների շուրջ»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Ավելի վաղ Բլինքենը կոչ էր արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին չխաթարել բանակցությունները, որոնք, նրա խոսքով, կարող են դառնալ Գազայում զինադադար կնքելու և պատանդներին ազատ արձակելու «վերջին հնարավորությունը»: