Պաղեստինցու սպանությունից օրեր անց իսրայելական ուժերը պայթեցրել են նրա ընտանիքի տունը
Իսրայելական ուժերը պայթեցրել են Հորդանան գետի Արևմտյան ափի Թել գյուղում պաղեստինցի Ֆարուք Ռամադանի ընտանիքին պատկանող տունը։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Նշվում է, որ պայթեցումից առաջ իսրայելական զինվորականները մի քանի ժամ ականապատել են շենքը, իսկ հարակից տների բնակիչներին ստիպել են լքել իրենց բնակարանները։
Ըստ աղբյուրների՝ Ֆարուք Ռամադանը 2026 թվականի հուլիսի 24-ին սպանվել էր իսրայելցի զինծառայողի կողմից՝ ընտանիքի ևս երեք անդամների հետ միասին, երբ զինված իսրայելցի բնակիչները հարձակվել էին գյուղի վրա։



