երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում զինադադարի շուրջ. Բայդեն

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում զինադադարի շուրջ. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել են Գազայի հատվածում զինադադարի «շրջանակային» պարամետրերին և աշխատում են մանրամասների վրա։

«Վեց շաբաթ առաջ ես շարադրեցի համապարփակ շրջանակային ծրագիր, թե ինչպես հասնել զինադադարի և պատանդներին տուն բերել: Դեռ աշխատանք կա անելու, և կան բարդ խնդիրներ, բայց այս «շրջանակը» այժմ համաձայնեցվել է և՛ Իսրայելի, և՛ ՀԱՄԱՍ-ի կողմից»,-հայտնել է Բայդենը «X» սոցիալական ցանցում:

  • Կիսվել: