երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իսրայելի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 թիրախ են գրոհել Գազայի հատվածում

Իսրայելի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 թիրախ են գրոհել Գազայի հատվածում

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 թիրախ են գրոհել Գազայի հատվածում: ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դրանց թվում եղել են ականապատ շինություններ, զինված արմատականների ջոկատներ և արձակման կայանքներ։

Բացի դրանից՝ նշվում է, որ անցած օրվա ընթացքում անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում ոչնչացվել են տասնյակ զինյալներ, և վնասազերծվել է մի քանի ականապատ շինություն: 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ՑԱՀԱԼ-ը շարունակում է մարտեր մղել նաև Էշ Շուջայայում՝ Գազա քաղաքի արևելյան հատվածի շրջաններից մեկում։ Այնտեղ մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է հարյուր զինյալ, որոնք կրակ են վարել այդ հատվածում գտնվող իսրայելցի զինվորականների ուղղությամբ։

  • Կիսվել: