շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելական զորքերը գրավել են Գազայի խորհրդարանը

Իսրայելական զորքերը գրավել են Գազայի խորհրդարանը

Իսրայելցի զինվորականները գրավել են Գազա քաղաքի խորհրդարանը և խմբակային լուսանկարվել դրա ամբիոնում, գրում է The Times of Israel թերթը։

Հրատարակության տվյալներով՝ լուսանկարում պատկերված են Գոլանի բրիգադի զինվորները, որոնք գործում են անկլավում ցամաքային գործողության շրջանակներում։

2007 թվականից օրենսդիր խորհրդի այս շենքում եղել են բացառապես ՀԱՄԱՍ-ի անդամները։

  • Կիսվել: