երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Իսրայելը հրետակոծել է Լիբանանի երկու բնակավայր. աղբյուր

Իսրայելը հրետակոծել է Լիբանանի երկու բնակավայր. աղբյուր

Իսրայելական հրետանին գնդակոծել է Լիբանանի հարավում գտնվող Տալուս և Մարկաբ բնակավայրերի ծայրամասերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան ռազմական աղբյուրին։

Աղբյուրը, մասնավորապես, նշել է. «Տալուս և Մարկաբ բնակավայրերի ծայրամասերը ենթարկվել են հրետակոծության, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»:

Հաղորդվում է նաև, որ իսրայելցի զինվորականները նաև մի շարք պայթյուններ են իրականացրել Մարկաբի բնակելի թաղամասերում: Բնակավայրում անընդմեջ պայթյուններ են լսվել, որից հետո ծուխ է բարձրացել։

Ըստ աղբյուրի՝ այսօր առավոտից իսրայելական անօդաչու թռչող սարքերը հետախուզական թռիչքներ են իրականացնում Լիբանանի հարավային շրջաններում և Բեյրութում:
Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբան

  • Կիսվել: