երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իսրայելական կողմն ազատ է արձակել վերջին ամիսներին Գազայի հատվածում ձերբակալված 55 պաղեստինցիների

Իսրայելական կողմն ազատ է արձակել վերջին ամիսներին Գազայի հատվածում ձերբակալված 55 պաղեստինցիների

Իսրայելական կողմն ազատ է արձակել վերջին ամիսներին Գազայի հատվածում ձերբակալված 55 պաղեստինցիների, հաղորդում են պաղեստինյան աղբյուրները, տեղեկացնում է AP-ը:

Ինչպես հաղորդվում է՝ ազատ արձակվածների թվում է «Աշ Շիֆա» հիվանդանոցի ղեկավար Մուհամադ Աբու Սալմիան, որին իսրայելցի զինվորականները 2023 թ. նոյեմբերին ձերբակալվել էին այն կասկածանքով, թե նա ՀԱՄԱՍ խմբավորմանը թույլատրել է  հաստատությունը որպես թաքստոց և վայր օգտագործել գործողություն պլանավորելու համար:

Պաղեստինյան լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութում Աբու Սալմիան Իսրայելի իշխանություններին մեղադրում է ձերբակալվածների «ամենօրյա ֆիզիկական և հոգեբանական նվաստացման» մեջ։

  • Կիսվել: