երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը

Իրանում սկսվել է երկրի հյուսիս-արևմուտքում կործանված նախագահական ուղղաթիռում զոհվածների մարմինների նույնականացման ընթացակարգը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ դիերի նույնականացման աշխատանքներն իրականացվում են հենց ուղղաթիռի կործանման վայրում։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

  • Կիսվել: