հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 149 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 149 մարդ

«Իրանում անցած 24 ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 149 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 55 հազար 95 պացիենտ»: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոն 218 հազար 753-ի, առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Բարեբախտաբար, մինչ այժմ կորոնավիրուսից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 978 հազար 714 մարդ»:

«Իրանում անցած 24 ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 149 մարդ:Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 55 հազար 95 պացիենտ»: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը:

Վիճակագրության համաձայն, մինչ այժմ Covid 19 հիվանդությունով աշխարհում վարակվել են ավելի քան 81 միլիոն մարդ և ավելի քան մեկ միլիոն 770 հազար մարդ մահացել է այս հիվանդության արդյունքում:

 

  • Կիսվել: