կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրանում հաստատվել է COVID-19-ի ավելի քան 3 հազար նոր դեպք, մահացել է 172 մարդ

Իրանում հաստատվել է COVID-19-ի ավելի քան 3 հազար նոր դեպք, մահացել է 172 մարդ

Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան երեք հազար նոր դեպք, մահացել է 172 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 443 հազար 86-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 172 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 25 հազար 394 մարդ»:

Իրանի առողջապահության նախարարության խոսնակն ասել է.«Իրանում կորոնավիրուսը հաղթահարել  և հիվանդանոցներից դուրս է գրվել  372 հազար 51 մարդ»:

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է ավելի քան 32 միլիոնի, որոնցից   994  հազարը  մահացել է:

  • Կիսվել: