Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը Իրանում դադարեցվել էր 2023 թվականի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Սպանվել է Ադրբեջանի անվտանգության ծառայությունների աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել։