Իրանի ժողովրդի գլխավոր մարդաuպանները Թրամփն ու Նեթանյահուն են․ Լարիջանի
Մենք հայտարարում ենք Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպանների անունները՝ Թրամփ, Նեթանյահու: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների սպանությունները չդադարեն։
Նա կոչ է արել ցուցարարներին շարունակել ցույցերը և «գրավել կառավարությունը»՝ նշելով, որ «օգնությունը ճանապարհին է»։
Երբ հարցրել են Իրանին տրամադրվող օգնության մասին, Թրամփը պատասխանել է. «Դուք շուտով ամեն ինչ կիմանաք: Լավ կլիներ, որ ամերիկացիները լքեին Իրանը»:


