Իրանի նորընտիր նախագահը հանդիպում է ունեցել մյուս թեկնածուի հետ․ քննարկել են երկրի խնդիրները
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, նախագահի թեկնածու Սաիդ Ջալիլին հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ:
Ջալիլին ևս մեկ անգամ շնորհավորել է Պեզեշքիանին հաղթանակի կապակցությամբ և ներկայացրել իր տեսակետները երկրի կարևորագույն հարցերի և դրանց լուծման շուրջ։
«Մասնագետների, գիտնականների, ակտիվիստների և աշխատասեր անհատների ներգրավումը կերաշխավորի ծրագրերի իրականացումը»,- նշել է Իրանի նորընտիր նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով լսել կարծիքներ ու առաջարկություններ։