Իրանի նախագահը Մակրոնի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել կարգավորելու հարաբերությունները Եվրոպայի հետ
Ֆրանսիայի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, վերջինս շնորհավորել է Փեզեշքիանին ընտրվելու կապակցությամբ։
Փեզեշքիանն արտահայտել է Իրանի պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները Եվրոպայի հետ փոխվստահության հիման վրա։
Նա նաև Մակրոնին ասել է, որ եթե Սիոնիստական ռեժիմը (Իսրայելը-խմբ.) հարձակվի Լիբանանի վրա, ապա մեծ սխալ կգործի, ինչը նրա համար կունենա սարսափելի հետևանքներ։