2023թ.-ին ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը մոտ էին հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրների մեծ մասի լուծմանը. ՌԴ ԱԳՆ
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը պետք է ընթանա բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելու ամենաապահով ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համագործակցության հնարավորինս շուտ վերսկսումն է։
Մոսկվայում խմբի վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ 2023 թվականի հունիսին, կողմերը մոտ էին որոշման՝ գործնական հարցերի մեծ մասի վերաբերյալ», - նշեց նա։