Իրանի հրապարակած հուշագրի տեքստն իրականության հետ կապ չունի. Թրամփ
Իրանի պետական լրատվամիջոցների հրապարակած կարգավորման հուշագրի տեքստն իրականության հետ կապ չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նշենք, որ ավելի վաղ իրանական Mehr-ը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ կարգավորման 14 կետից բաղկացած հուշագիրը, որը ենթադրում է 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ամերիկյան ուժերի դուրսբերում Իրանի սահմանակից գոտիներից: Բացի դրանից՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն Իրանի վերականգնման ծրագիր` առնվազն 300 մլրդ դոլարի չափով:
Այս առնչությամբ Թրամփը սոցցանցի իր էջում գրել է. «Պայմանները, որոնք Իրանը տարածել է, ոչ մի ընդհանուր բան չունեն գրավոր համաձայնեցված պայմանների հետ։ Այն, ինչ նրանք ասել են, այդ թվում՝ համաձայնության հասնելու իրենց թույլ ու խղճուկ հայտարարությունը, ոչ մի կապ չունի ճշմարտության հետ»:
Նա հավելել է, որ Իրանի հետ հնարավոր չէ բարեխղճորեն բանակցել։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հնդկական նավերի վրա դրոններով հարձակման համար՝ հայտարարելով, որ դա «բացարձակապեսանընդունելի է»։
Նա նաև իրանցիներին կոչ է արել արագ «խելքները գնուխները հավաքել»։



