Իրանի և Ադրբեջանի նախագահները միմյանց հրավիրել են իրենց երկրներ և փոխադարձաբար ընդուել հրավերները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը շնորհավորել է իրանցի գործընկերոջը նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հրավիրել նրան Ադրբեջան։
Նշվում է նաև, որ Փեզեշքիանն ընդունել է Ալիևի հրավերը և ինքը նույնպես վերջինիս հրավիրել է Ալիևին Թեհրան։
Ինչպես հաղորդվում է՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի նախագահի հրավերը: