հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Իրանական հարձակումից Քուվեյթում մեկ մարդ է զոհվել

Իրանական հարձակումից Քուվեյթում մեկ մարդ է զոհվել

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի միջազգային օդանավակայանի տերմինալի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Քուվեյթի Kuna գործակալությունը։

«Հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, ինչպես նաև վնասվել են կենսական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ դիվանագիտական ​​առաքելություններ», - նշվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև հայտնել է, որ Քուվեյթի Պետությունը «կտրականապես մերժում է Իրանի ակնհայտ ագրեսիայի գործողությունները, որոնք սրում են լարվածությունը, բարձրացնում հակամարտության մակարդակը և խաթարում տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»։

Գործակալությունը տեղեկացրում է, որ Կատարը և ԱՄԷ-ն դատապարտել են Քուվեյթի վրա իրանական հարձակումները՝ դրանք որակելով երկրի ինքնիշխանության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում։

Քուվեյթի միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ վերսկսել է Kuwait Airways-ի չվերթերը 4-րդ տերմինալից. դրանք դադարեցվել էին Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից հետո։

Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ Քուվեյթը և Բահրեյնը «ուղղակի և հստակ պատասխանատվություն» են կրում ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների համար՝ պնդելով, որ այդ երկրների տարածքն ու կառույցներն օգտագործվել են Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու համար։

Իրանը նաև նշել է, որ Քուվեյթի և Բահրեյնի վրա հարձակումներն «ԱՄՆ ագրեսիայի» պատասխանն են։

 

  • Կիսվել: