շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իրան-Ադրբեջան հարաբերություններն ընդլայնվում են

Իրան-Ադրբեջան հարաբերություններն ընդլայնվում են

Բաքվում Իրանի դեսպանը և Ադրբեջանի զբոսաշրջության ինստիտուտի ղեկավարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղիները, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հինգշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի զբոսաշրջության պետական ​​ինստիտուտի ղեկավար Ֆուադ Նագիևի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են հետկորոնավիրուսային և հետպատերազմյան շրջանում զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:

Ներկայացնելով Լեռնային Ղhարաբաղի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, Ադրբեջանի զբոսաշրջության պետական ​​ինստիտուտի ղեկավարը նշել է. «Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում, այս տարածաշրջանի զբոսաշրջային կարողություններին էական վնաս է հասցվել«:

Երկու երկրի պաշտոնյաները քննարկել են նաև մուտքի արտոնագրերի դյուրացման և երկու երկրների սահմանային անցակետերով երթևեկության և այս ոլորտում ենթակառուցվածքների զարգացման, փորձի և տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր:

 

  • Կիսվել: