Իմամ Խամենեին մասնակցել է ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը
Իմամ Խամենեին մասնակցել է ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը, գրում է parstoday.ir-ը:
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ առաջնորդն այսօր առավոտյան իմամ Խոմեյնու հոսեյնիեյում մասնակցել է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։
Առաջնորդի քվերակության ընթացքը լուսաբանել են ներքին ու միջազգային ԶԼՄ-ների 200 լրագրողներ ու հեռուստաօպերատորներ։
Ընտրությունը կատարելուց հետո իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է․ «Լսել եմ, որ այս անգամ մարդկանց հետաքրքրվածությունը մեծացել է։ Աստված տա, որ այդպես լինի և դա ուրախալի կլինի» Տա Աստված, որ մարդիկ կատարեն ճիշտ ընտրություն և ընտրեն լավագույնին»։
Մեջբերումներ առաջնորդի խոսքերից․
Մարդիկ պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենան ընտրությունների երկրորդ փուլին։
Ընտրությունների երկրորդ փուլում մարդիկ պետք է ավարտին հասցնեն սկսած գործը։
Լսել եմ, որ այս փուլում մարդկանց հետաքրքրվածությունն աճել է։
Տա Աստված, որ մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն և ընտրեն լավագույնին։