Հյուսիսային Կորեան Ռուսաստան խնձոր կարտահանի
Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան պայմանավորվել են խնձոր մատակարարել ռուսական շուկա։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հունիսին բանակցությունների ընթացքում:
Հյուսիսային Կորեան շահագրգռված է Ռուսաստանից գյուղատնտեսական կենդանիների և կաթնամթերքի մատակարարումների ավելացմամբ, իսկ դրա դիմաց պատրաստ է մատակարարել խնձոր և ժենշեն: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունիսին նշել էր, որ 2023 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 9 անգամ՝ հասնելով 34,4 միլիոն դոլարի։