Հունաստանի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Հունաստանի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տեղեկացրել են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Սալոնիկ քաղաքից 142 կմ հարավ-արևելք ընկած շրջանում, որտեղ բնակվում է շուրջ 354 հազար մարդ: Օջախը եղել է 10 կմ խորության վրա:
Ինչպես հայտնել են Աթենքի աստղադիտարանի Գեոդինամիկական ինստիտուտից՝ ստորգետնյա ցնցման մագնիտուդը կազմել է 5,4, ըստ նույն աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է Աթենքի թերակղզուց 22 կմ հարավ։
Երկրաշարժին հաջորդել են մի շարք կրկնակի ստորգետնյա ցնցումներ։
Նշվում է նաև, որ տուժածներ և ավերածություններ չկան: