ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Բայրաքթարը՝ Ալիևին. «Թող մեր միասնությունն ու եղբայրությունը հավերժ լինեն»

Բայրաքթարը՝ Ալիևին. «Թող մեր միասնությունն ու եղբայրությունը հավերժ լինեն»

Baykar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը հայտնել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում նա պետության ղեկավարին տեղեկացրել է այն նախագծերի մասին, որոնք Baykar Technology ընկերությունն իրականացնում է Ադրբեջանում։

«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Թող մեր միասնությունն ու եղբայրությունն Ադրբեջանի հետ հավերժ լինեն»,— նշել է Բայրաքթարը հրապարակման մեջ։

  • Կիսվել: